Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 1 ամիս առաջ - 07:28 18-09-2026

Շվեդիայում ձախերը մեծամասնություն են․ վարչապետը հրաժարական տվեց․ BBC

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, լիբերալ-պահպանողական «Մոդերատ» կուսակցության առաջնորդը, հրաժարական տվեց ընտրություններում պարտությունից հետո: Մագդալենա Անդերսոնի սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ չորս ձախակողմյան և կենտրոնամետ կուսակցություններ կփորձեն ձևավորել նոր կառավարություն: Գրում է BBC-ն։

Ուլֆ Քրիստերսոնը հրաժարականի մասին հայտարարել է հինգշաբթի առավոտյան X սոցիալական ցանցի միջոցով։ Մինչ այդ հրապարակվել էին կիրակի օրվա քվեարկության նախնական արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ ընդդիմադիր ձախակողմյան դաշինքի կուսակցությունները հաղթել են ընտրություններում ընդամենը 50,000 ձայնի տարբերությամբ։ Շվեդիայի բնակչությունը կազմում է մոտավորապես 10.6 միլիոն։

Արդյունքում, Մագդալենա Անդերսոնի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավորած ձախակողմյան դաշինքը, նախնական գնահատականներով, Շվեդիայի 349 տեղանոց խորհրդարանում՝ Ռիկսդագում, կստանա 176 տեղ, այսինքն՝ ընդամենը մեկ մանդատով ավելի, քան նվազագույն մեծամասնությունը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել