Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 15:44 15-09-2026

Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով. Բայրամով

Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75%-ով: Այս մասին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Ներկայում Նախիջևանում սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։

Սա «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։

Այս հարցի շուրջ բանակցություններ են վարվում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանից։

Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջով հաղորդակցությունն ապահովելու համար»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ