Ներքին 2 տարի առաջ - 13:35 01-04-2024

Երևանում սպանության դեպքերի թիվը աճել է 22,2 տոկոսով, իսկ մարզերում 17,5 տոկոսով նվազել է

Հայաստանում 2023 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 40 հանցատեսակով: Քանակական առումով ամենաբարձր աճ արձանագրած հանցատեսակը սպանությունն է: Այս մասին տեղեկացանք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 1187 դեպք՝ նախորդ տարվա 542-ի դիմաց. աճը՝ 645 դեպք կամ 119.0 տոկոսով: Սպանության 1187 դեպքից 1132-ը կամ 95.4 տոկոսը հանկարծամահության դեպքերն են,որոնք մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը որպես հանցագործության դեպք չէին հաշվառվում: Վերոգրյալը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ 2023 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ իրականում չի գրանցվել, հակառակը, մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 75- ով կամ 1.2 տոկոսով (2022 թվականին՝ 6081, 2023 թվականին՝ 6006): Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2023 թվականին կազմել է 55՝ նախորդ տարվա 58-ի դիմաց, այսինքն՝ 3-ով կամ 5.2 տոկոսով պակաս»,- նշված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվն աճել է 4-ով կամ 22.2 տոկոսով (2022 թվականին՝ 18, 2023 թվականին՝ 22), իսկ մարզերում՝ նվազել է 7-ով կամ 17.5 տոկոսով (2022 թվականին՝ 40, 2023 թվականին՝ 33):

«2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված սպանության 55 դեպքից 42-ը բացահայտվել է, չի բացահայտվել 13-ը, որոնցից 7-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստին»,- ասված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը

Ձեզ գուցե հետաքրքրի