Ուղիղ եթեր
Սպանության, սպանության փորձերի և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն  նվազել են
copy image url

Սպանության, սպանության փորձերի և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն նվազել են

Ներքին 3 տարի առաջ - 18:17 29-04-2022
2022թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջին տարիներին որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում: Այս մասին oragir.news -ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ 2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հացնագործությունների դեպքերը նվազել են 13.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 19.2%-ով (ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկան էական փոփոխություններ չի կրել): Ընդ որում միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.9%, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 54.3%, 2021թ. նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 43.5%-ի և 52.3%-ի դիմաց:
Հատկապես կարևոր է, որ ծանր հանցագործությունների նվազումը տեղի է ունեցել սպանության, սպանության փորձերի դեպքերի նվազման հաշվին: Եթե 2021թ առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել էր սպանության 18 դեպք՝ ապա 2022թ.10 դեպք: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 44.4%-ով: 2022թ. արձանագրվել է սպանության փորձի 8 դեպք՝ 2021թ. 12 դեպքի դիմաց, կամ 33.3%-ով պակաս:
Զուգահեռաբար նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և հատկապես ծանր վնաս պատճառելու դեպքերը: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 221 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 208 դեպք կամ շուրջ 6%-ով պակաս, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 15.2 %-ով (2021-ին՝ 66 դեպք, 2022-ին՝ 56):
Երկրում հացնավորության վիճակի գնահատման տեսանկյունից հանցագործության այս տեսակներով նվազման միտումները մեծապես պայմանավորված են եղել նախորդ և ընթացիկ տարում ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից համակարգված մասշտաբային բնույթ կրող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ:
Բացի այդ՝ դատախազության կողմից 2021թ. ընթացքում ոստիկանությանը հանձնարարություններ էին տրվել ձեռնարկելու անհետաձգելի համալիր միջոցառումներ՝ հանցածին միջավայր ստեղծող իրավիճակները պարզելու, վրեժխնդրության հողի վրա, շարունակություն ենթադրող, լարված իրավիճակները, նախկինում անձի կյանքի դեմ ուղղված, ինչպես նաև զենքի գործադրմամբ հանցանք կատարած, քրեական ենթամշակույթի կրող անձանց, քրեածին տարրերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իսկ ՀՀ դատախազության ստորաբաժանումներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էր կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմիններին ցուցումներ ու հանձնարարություններ տալու, դրանցով կոնկրետ արդյունքներ ապահովելուն հետամուտ լինելու հանձնարարություն: Արդյունքում 2022թ. սկզբում Երևան քաղաքում, Լոռու մարզում բացահայտվել և կանխվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքեր:

Ամենից շատ դիտված

16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան
22:13 Հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»
18:45 Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին
20:48 Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան
18:02 Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին
22:25 Սևանում որ լկտիաբար քեֆեր էիք անում, ո՞ւմ փողերով ա կառուցվել. մենք էի՞նք չակերտավոր բարերարը. Կարեն Կարապետյան
21:55 Ծանոթացեք, դուք ձեր «վռչոյին» լավ չէիք ճանաչում. իրականը շատ ավելի վատն է. Ռուբեն Մխիթարյան
19:15 Երկրի գլխավոր այսահարը, «խավարի իշխանը»... մեկ բառով՝ ազգի թշնամի. Գուգարաց թեմի առաջնորդ
23:12 Սյունիքի մարզում գյուղապետը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել կնոջ եղբայրը
20:09 Սամվել Կարապետյանի տան բակից քարշակով դուրս են բերվում կայանված մեքենաները