Ներքին 1 ժամ առաջ - 17:39 05-09-2026

Պահանջում ենք սկսել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման գործընթացը․ Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է սկսել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման գործընթացը։

ՊԿ-ն հիշեցնում է, որ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ իշխանության լեգիտիմությունը կասկածի
դնելու հիմք է հանդիսանում 1995-ից ցայսօր։

Հայաստանի դեմ ռուսական ուղիղ կամ հիբրիդային հնարավոր ագրեսիայի պարագայում ռուսական
ռազմաբազան անվտանգային սպառնալիք է դառնալու, քանի որ ՌԴ-ն կարող է գործել ագրեսորների օգտին,
ինչպես 2020-ին 44-օրյա պատերազմի, 2021-2022-ին ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ։

Ի վերջո՝ ՌԴ նախագահ Պուտինի՝ ռուսական ռազմաբազան հենց վաղը Հայաստանից հանելու
պատրաստակամությունը բավարար է, որ ՀՀ իշխանությունները սկսեն ռուսական ռազմակայանը դուրս
հրավիրելու գործընթացը, որ չբարեկամները չասեն, թե հայերն անկախություն չեն ուզում, այլ ուզում են
մորթվել պերմյակովների ձեռքով։

ՊԿ-ն համոզված է նաև, որ ՀՀ ուժային կառույցները միայնակ կամ իրական դաշնակիցների՝ ԵՄ երկրների,
ԱՄՆ-ի, օժանդակությամբ կարող են իրականացնել հայ-թուրքական և հայ-իրանական պետական
սահմանների պաշտպանությունը։

Պահպանողական կուսակցություն
05.09.2026թ.
Երևան


Ձեզ գուցե հետաքրքրի