Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:58 21-05-2024

Խարտիան կպարտավորեցնի քաղաքական միավորներին ավելի արդյունավետ գործել․ Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը գործընկերներին առաջարկել է քննարկել և միասնաբար ստորագրել կուսակցությունների գործունեության բարոյական սկզբունքների վերաբերյալ ընդհանուր խարտիա, որը ստորագրող կուսակցությունները պայմանավորվելու են՝

1. Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու քաղաքակրթական արժեքները։
2. Հնարավորինս՝ զերծ մնալ բացասականությունից, զբաղվել քաղաքական ռեալ գործունեությամբ, ասելիքն ու
անելիքը սևեռել քաղաքական դիրքորոշման, նախագծերի, ծրագրերի ներկայացման և իրականացման վրա։
3. Պահպանել հասարակության ներքին խաղաղությունը որպես ազգային առաջընթացի անհրաժեշտ պայման։
4. Հրապարակային ելույթներում խոսել հայերեն (լոգոս), վարել առաքինի վարք՝ չստել, չկեղծել, չզրպարտել,
չգործել մահացու մեղքեր և չարդարացնել դրանք։
5. Միմյանց վերաբերվել եղբայրաբար, որպես միևնույն հանրային կարգավիճակ ունեցող գործընկերոջ,
պաշտպանել միմյանց թշնամական-հակաքաղաքակրթական ոտնձգություններից։

Պահպանողական կուսակցությունն ակնկալում է, որ խարտիան կպարտավորեցնի քաղաքական միավորներին ավելի արդյունավետ գործել ի շահ անկախության և ժողովրդավարության։ Քաղաքական համայնքում հաստատվող բարոյական նորմերի ազդեցությամբ հնարավոր կլինի ձևավորել գործակցության առողջ միջավայր, քաղաքական գաղափարներ գեներացնել, խոշորացնել քաղաքական միավորները, առողջացնել քաղաքական մրցակցությունը, նվազագույնի հասցնել արտաքին ազդեցությունը իշխանության ձևավորման հարցում, ստեղծել ազատ, արդար ընտրություններով իշխանություն ձևավորելու, ժողովրդավարության ամրացման և հասարակական առաջընթացի հիմքեր։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
21.05.2024թ.,Երևան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել