Ներքին 6 ամիս առաջ - 13:51 05-03-2026

Հայաստանն աշխարհին պիտի ցույց տա, որ չեզոք է․ Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Պահպանողական կուսակցությունը կարծում է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ գործող իշխանությունները չունեն բավարար կամք և միջազգային վարկանիշ՝ ապահովելու ՀՀ լիարժեք չեզոքությունը։ ՀՀ սահմանների ոչ լիակատար վերահսկողությունը, ռուսական ռազմական անկառավարելի ներկայությունը և ենթակառուցվածքների վրա օտարի ազդեցությունը մեզ կարող են դարձնել թիրախ Արևմուտքի համար և գործիք Ռուսաստանի ձեռքում։

Պահպանողական կուսակցությունը՝ նպատակ ունենալով զերծ պահել Հայաստանը պատժամիջոցներից և օտարի պատերազմի թատերաբեմ դառնալուց, պահանջում է ՀՀ իշխանություններից.

1. Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ Հայաստանի ռազմավարական հանգույցներում միջազգային դիտորդների և փորձագետների տեղակայման խնդրանքով։
2. Միջազգային վերահսկողության միջոցով ապահովել, որ ՀՀ տարածքով և ռուսական ռազմական ենթակառուցվածքներով չիրականացվի որևէ ռազմական նշանակության բեռի տեղափոխում դեպի Իրան կամ հակամարտության այլ գոտի:
3. Թույլ չտալ Հայաստանի բանկային համակարգի օգտագործումը պատերազմող կողմերի ֆինանսավորման կամ սանկցիաների շրջանցման համար՝ ներգրավելով միջազգային վերահսկողություն։
4. Պաշտոնապես հայտարարել, որ ՌԴ 102-րդ ռազմաբազան և սահմանապահ ռուսական զորքերը չունեն մանդատ՝ ներգրավվելու կամ սպասարկելու Իրանում պատերազմի հետ կապված որևէ գործողություն։

Այս նվազագույն իրականանալի քայլերով Հայաստանն աշխարհին ցույց կտա, որ չեզոք է, չի կամենում լինել հակամարտության կողմ, ակտիվ ներգրավվել այս պատերազմում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում