Ներքին Միտք 1 ամիս առաջ - 14:51 30-08-2026

Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Պատկերացրեք իրավիճակ, մեկը միկրոֆոնով մեծ բեմ է բարձրացել, շատ տհաճ ձայնով, անտաղանդ կերպով երգում է։ Հանդիսականները սուլում են, ասում են՝ իջիր բեմից, դու չես կարողանում երգել։ Սակայն նա չի իջնում, բեմի շուրջ գտնվող թիկնազորն էլ ապահովում է, որ նա շարունակի իր երգով հանդիսականների նյարդերը սղոցել։

9-րդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, 3 պատերազմ է տանուլ տվել, Արցախը, ՀՀ սահմանամերձ տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ էլ Կիրանցի հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածի ու Բերքաբերի 30 տարի ամրացված դիրքերը զիջել, պետական պարտքը կրկնապատկել, տնտեսության մեջ ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, վարկերով, պարտքով գյուղերի ճանապարհներն է ասֆալտապատել, տուֆապատել։ Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ։

Որոշ ժամանակ հետո սա վերջանալու է մեծ աղետով, որովհետև Հայաստանի անվտանգության մեծ խնդիրները լուծված չեն, մեծ ստերով,կեղծիքներով տնտեսություն չեն կարող զարգացնել։ Աշխարհում խղճահարություն, թույլին կարեկցել չկա, ուժեղը ոչնչացնում է թույլին։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
12:41 77-ամյա Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին երիտասարդացած տեսքով