Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 33 րոպե առաջ - 13:50 27-08-2026

Քաղաքական ձերբակալություններով փորձում են կերակրել ընտրազանգվածին

Մերի Հակոբյան

Լրագրող

Ի աջակցություն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի՝ կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը անդրադարձել է նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ դրանք որակելով քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթաց։

Դանիելյանի խոսքով՝ գործով ներկայացված պետական գաղտնիքի վերաբերյալ պնդումները հիմնավորված չեն։

«Ո՞ւմ համար է այդ ամենն արվել, ո՞ւմ է տրվել այդ պետական գաղտնիքը, ո՞վ է հավաքագրել։ Բնականաբար, գումարը չկա, չկա նաև պետական գաղտնիքը։ Երբ փաստաբաններն ասում են՝ ցույց տվեք պետական գաղտնիքը, պատասխանում են՝ պետական գաղտնիք է։ Եթե դա պետական գաղտնիք է, պետք է լինի համապատասխան գրիֆով՝ «գաղտնի», «հույժ գաղտնի» և այլն։ Դա նույնպես չկա։ Ասում են՝ ինչ-որ քարտեզներ է փոխանցել ռուս քաղաքագետի, և դա պետական գաղտնիք է։ Բայց երբ այդ քարտեզները հանում և ցույց են տալիս, պարզվում է՝ դրանք վարչապետի պաշտոնական էջում բաց հրապարակված քարտեզներն են, որոնք հասանելի են ցանկացած անձի»,- նշել է նա։

Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանին՝ Դանիելյանը պնդել է, որ նրա նկատմամբ որևէ հիմնավորված մեղադրանք չկա։ «Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որևէ մեղադրանք գոյություն չունի։ Նրան ձերբակալել են այն ենթադրության հիման վրա, որ հնարավոր է՝ ինչ-որ բան հանձնել է Անդրանիկ Թևանյանին։ Այսինքն՝ միայն կասկածի հիման վրա մարդուն ձերբակալել են։

Իմ կարծիքով՝ նպատակն այն էր, որ Արեգնազ Մանուկյանին ահաբեկելով՝ հաշվի առնելով, որ նա կին է, երեխա ունի, մայր ունի, համոզեն՝ ինչ-որ բան ասի։ Բայց, ի պատիվ Արեգնազ Մանուկյանի, նա այդ ճնշման հետևանքով ոչինչ չի հորինել, և գործը ամբողջովին փլուզվել է»,- ասել է նա։

Դանիելյանը պնդել է, որ քրեական գործի հիմքում քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ են դրված։

«Սա մաքուր քաղաքական գործ է, սա աշխարհաքաղաքական գործ է, որի հիմքում Հայաստանի՝ այսպես թե այնպես գոյություն ունեցող անվտանգային համակարգի փլուզումն է։ Այն անվտանգային համակարգը, որում մենք դեռևս կանք, պետք է փլուզել։ Ռուսաստանին հայտարարվում է թշնամի երկիր, և մենք մտնում ենք որպես վասալ թուրք-ադրբեջանական երկյակի տակ։ Այսինքն՝ Հայաստանը նվազեցնում է իր սուվերենության աստիճանը»,- ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային և անվտանգային իրավիճակը կարող է հետագայում ավելի վատթարանալ։ «Չզարմանաք, եթե այսպես գնալուց հետո ինչ-որ ժամանակ անց Հայաստանի մի մասը դառնա Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն կամ ինքնավար մարզ։ Սա բավականին ռեալ է»,- նշել է նա։

Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի