Մամուլ 1 ամիս առաջ - 08:39 22-08-2026

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի. «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու ունեցվածքը։ Արսեն Թարզյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում։ 2015-2017 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում՝ ստանալով աշխատանքի տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։

Նրա աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է 2017 թվականին։ 2017-2019 թվականներին աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ԵՏՄ օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի տնտեսագետ։ Այնուհետև՝ 2019-2020 թվականներին, նույն բաժնում եղել է մաքսային տեսուչ, 2020-2021 թվականներին՝ ավագ մաքսային տեսուչ, իսկ 2021-2024 թվականներին՝ գլխավոր մաքսային տեսուչ։

2025 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում Թարզյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 52 մլն 31 հազար 88 դրամ։ Դրանից 12 մլն 141 հազար 88 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է վարչապետի աշխատակազմից։ Մնացած եկամուտները հիմնականում ստացված վարկերն են։

Մասնավորապես, նա տարբեր վարկային գործարքներով «Ամերիաբանկից» ստացել է 34 մլն 750 հազար դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 3 մլն 90 հազար դրամ, իսկ «ԱյԴի Բանկից»՝ 1 մլն 400 հազար դրամ։ 2025 թվականի վերջի դրությամբ Թարզյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 31 մլն 688 հազար 476 դրամ։

Նրա գույքի ցանկում առկա է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/6 բաժինը։ Բնակարանը ձեռք է բերվել 2008 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժառանգությամբ։ Հայտարարագրում նաև նշված է, որ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան։ Թարզյանը հայտարարագրել է նաև 2008 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ գնման եղանակով։

Բանկային հաշվի մնացորդը 2025 թվականի սկզբին 527 հազար 728 դրամից տարեվերջին հասել է 2 մլն 175 հազար դրամի։ Կանխիկ միջոցների մասով էլ փոփոխություն է եղել. տարվա սկզբում դրամով կանխիկ գումար չի ունեցել, իսկ տարեվերջին հայտարարագրել է 500 հազար դրամ։ Դոլարային կանխիկ միջոցները 1600 դոլարից հասել են 2100 դոլարի։ Արսեն Թարզյանը 2025 թվականին վարկերի մարմանն ուղղել է 36 մլն 988 հազար 843 դրամ»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը