Ներքին 1 ամիս առաջ - 22:17 21-08-2026

Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան

Գոռ Մադոյանը գրում է․

«Անկլավներր չհանձնելը պատերազմն է
​
Ալիեւը անկլավները չի փոխանակում, նրա նպատակը խաղաղ Հայաստանը չի, այլ մեր ռազմավարական ճանապարհների ու գերիշխող դիրքերի նկատմամբ վերահսկողություն ստանալը։ Այդ տարածքները դառնալու են Հայաստանին մշտապես լարված պահելու, զսպման ու հնազանդեցման լրացուցիչ լծակներ։

​Այս գործընթացում ՀՀ իշխանությունները զուտ կատարողի դերում են։

Ամենաաբսուրդն այն է, որ ունենալով շուրջ 250քկմ օկուպացված տարածքներ, մենք նույնիսկ չենք խիզախում դրանք պահանջել հետ, բայց պետք ա ժամ առաջ հանձնենք իրենց էքսկլավները: Ու նույնիսկ դրանք հանձնելուց հետո, Ադրբեջանը շատ հավանական էլ, որ կշարունակի տարիներով օկուպացրած պահել ՀՀ տարածքները` ձգձգելով անվերջ սահմանազատման գործընթացը: Բայց դե դա արդեն երկրորդային հարց է, ինչպես հռոմեացիներն էին ասում vae victis - վայ պարտվածներին, կամ ինչպես Ալիեւն էր վերջերս ծաղրում ու հեգնում մեզ` մի նեղվեք կապիտուլյացիա բառի մեջ վատ բան չկա, այն միայն իրերն իրենց անունով կոչելն է:

Հ.գ. Ամենաշատն իհարկե կդզվեն անկլավների բնակիչները` փոխհատուցում ստանալով, մեր ճանապարհն էլ դեպի Սյունիք մի քիչ երկար ու մի քիչ վտանգավոր կդառնա, բայց դե դա էլ փաշինյանական մաշեցող խաղաղության գինն է»:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը