Ներքին 4 տարի առաջ - 23:37 08-12-2021

Որևէ բան չանելու դեպքում պատերազմն ուղղակի բացառված էր․ Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան Agnessa Khamoyan-ի հարցին, Նիկոլը ասաց հետևյալը`

Գրեք այն քայլերը, որը դուք կիրականացնեիք, որպեսզի պատերազմ չլիներ։

Թույլ տվեք ես ներկայացնեմ իմ արձագանքն այս հնչեցրած հերթական ապուշությանը։

Չկան քայլեր, որոնք հնարավորություն կտային խուսափել պատերազմից։ Այո, չկան։ Ի հակադրություն դրան, կան քայլեր, որոնք բերեցին պատերազմի։ Միանշանակ պնդում եմ, որ եթե Նիկոլի փոխարեն Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեր իմ բնակարանում տեղադրված ու ԱԱԾ-ի կողմից հոշոտված պահարանը` պատերազմ չէր լինի։ Միայն Նիկոլը կարող էր իրականացնել քայլերի այնպիսի շարան, որը բերեց մեզ պատերազմի։ Այսինքն` որևէ բան չանելու դեպքում պատերազմն ուղղակի բացառված էր։

Ահա այդ քայլերի մի մասը`

1. Վերելակում Ալիևի հետ պայմանավորվել ես չկրակել, ինչի արդյունքում հնարավորություն ես ստեղծել թշնամուն սահմանի ողջ երկայնքով ամրապնդել իր դիրքերը և իրականացնել աննախադեպ ինժեներական աշխատանքներ,

2. Հօդս ես ցնդեցրել Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք թույլ էին տալու ողջ սահմանով տեղադրել հատուկ սարքեր, որոնք կֆիքսեին, թե ով է խախտում հրադադարը,

3. Նպատակաուղղված փչացրել ես Հայաստանի հարաբերությունները իր ռազմավարական գործընկերների հետ` Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության,

4. Սկսել ես հերոսների վարկաբեկման գործընթացը,

5. Քեզ գժի տեղ ես դրել բանակցություններում,

6. Խոստացել ես իրականացնել որոշ քայլեր ու հետո հետ ես կանգնել խոստումիցդ,

7. Համանախագահների մեջքի հետևում ուղղակի բանակցել ես թշնամու հետ,

8. Կազմաքանդել ես բանակը` մարտական ուղիով անցած մարդկանց փոխարինելով անփորձներով։

Սա դեռ մի փոքր մասն է այն քայլերի, որոնք բերեցին պատերազմի։

Դու միևնույնն ա երազելու ես, որ դատվես, քանզի դա լինելու է քո ողջ մնալու միակ տարբերակը...»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի