Ներքին 5 տարի առաջ - 15:35 16-06-2021

Մրցույթները շահել են քաղաքական ուժերի հետ կապ ունեցող կապալառուներ. Փաշինյանը՝ ասֆալտ չանելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ճանապարհների ասֆալտապտման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, որոնք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում:

Փաշինյանը նշեց՝ հանրապետությունում 400-500 կմ ասֆալտ պետք է անեն, և ինքը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչու այդ աշխատանքներն ընթացքի մեջ չեն:

«Պարզվում է, որ մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են»,-ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ընկերությունները խնդիր են ունենալու, նրանց զգուշացրեց, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո «հանդիպելու են պողպատե մանդատի հետ»:

Խոսելով թավիշից՝ նա ասաց, որ հեղափոխությունից հետո այդ բոլոր կապերի, ընկերությունների մասին գիտեին: Իսկ թե ինչու մինչև հիմա այդ հարցով չեն զբաղվել՝ Փաշինյանն ասաց. «Շատ պարզ պատճառով, որովհետև 2018-ի դրությամբ դաշտում շատ քիչ են եղել մարդիկ, որ այս կապերով կապված չեն: Իրենց հարցերը որ լուծեինք, դա նշանակում էր, որ 3 տարի մենք ճանապարհ չէինք կառուցի»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան