Ուղիղ եթեր
Ներքին 3 ժամ առաջ - 18:00 04-06-2026

ՊՆ գնումների հերթական «ֆարսը»․ ինչպե՞ս են տապալում բաց մրցույթները՝ «մեկ անձին» միլիոններ շնորհելու համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պետական գնումների համակարգում արձանագրվել է հերթական սկանդալային պատմությունը, որը բացահայտում է բյուջետային միջոցների նպատակային վատնման և արհեստականորեն «մեկ անձից» գնումների անցնելու ստվերային սխեման։

ՊՆ-ի կողմց կազմակերպված պետական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել երկու ընկերություններ։ Նրանցից առաջինը՝ «ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՅԿԻ» ԱՁ-ն պատրաստակամություն էր հայտնել աշխատանքները կատարել աբսուրդային արժեքով՝ ընդամենը 17,700 դրամով, և ճանաչվել «ընտրված մասնակից», քանի որ կիրառվել է «ամենացածր գին» չափանիշը , իսկ երկրորդը՝ «ՎԱ ՍՆԴՈՐՄ» ՍՊԸ-ն՝ առաջարկել էր 9 մլն դրամով իրականացնել աշխատանքները։



Փորձենք հասկանալ ինչ աշխատանքների մասին է խոսքը․ գնման առարկան փաստաթղթում հստակ նշված է՝ «Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ» կամ «Ավտոմեքենաների ընթացիկ նորոգման ծառայություններ»։ Նպատակը՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և վերանորոգումն ապահովելն է։

Ինչևէ, թվում էր, թե պետությունը պետք է շահագրգռված լիներ խնայել հանրային միջոցները և հաղթող ճանաչեր նվազագույն գին առաջարկած մասնակցին։ Սակայն իրադարձությունները այլ զարգացում են ունենում։

«ՎԱ ՍՆԴՈՐՄ» ՍՊԸ-ի հայտը պատվիրատու հանդիսացող գերատեսչության գնահատող հանձնաժողովը անմիջապես մերժել է՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերում առկա թվերը չեն համապատասխանում միմյանց․ այսինքն մի տեղ նշված է 9 150 000, մեկ ուրիշ հատվածում՝ 10 000 000։



Պատվիրատուն կիրառել է մեկ այլ հնարք ևս․ հայտարարել է, որ ընկերության առաջարկած գումարը գերազանցում է այդ գնման համար նախատեսված բյուջետային սահմանաչափը (նախահաշվային գինը)։

Այսպիսով՝ երկու հայտերն էլ մերժվել են, մեկը՝ «տեխնիկական անհամապատասխանության և գումարը գերազանցելու», մյուսն էլ՝ «ֆինանսական միջոցների անբավարարության» պատճառով։ Արդյունքում մրցույթը պաշտոնապես հայտարարվել է չկայացած՝ պայմաններին չհամապատասխանելու հիմքով։


Ինչու՞ է տապալվում մրցույթը, ո՞րն է նպատակը

Գնումների ոլորտի փորձագետների պնդմամբ՝ սա դասական սխեմա է, որի վերջնարդյունքը գրեթե միշտ նույնն է։ Երբ բաց և մրցակցային ընթացակարգերով հնարավոր չի լինում հաղթող դարձնել «նախապատվելի» ընկերությանը, մրցույթը միտումնավոր տապալվում է։

Մրցույթի ձախողումից հետո պատվիրատուն՝ տվյալ դեպքում Պաշտպանության նախարարությունը, ստանում է իրավական հնարավորություն հայտարարելու, որ աշխատանքները հրատապ բնույթ են կրում, նոր մրցույթ կազմակերպելու համար բավարար ժամանակ չկա, և հարցը պետք է լուծվի «մեկ անձից գնման» ընթացակարգով։

Նման իրավիճակներում առաջանում են հիմնավոր կասկածներ, որ առանց մրցակցային միջավայրի և հրապարակային համեմատության պետական պաշտոնյաները կարող են պայմանագիր կնքել նախապես ընտրված կամ իրենց հետ փոխկապակցված ընկերության հետ՝ հնարավոր է նույն կամ նույնիսկ ավելի բարձր գնով։ Արդյունքում շրջանցվում է բաց մրցույթի հիմնական նպատակը՝ ապահովել մրցակցություն, թափանցիկություն և պետական միջոցների արդյունավետ օգտագործում։

Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր քարոզարշավի ընթացքում բոլորովին անտեղի՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, նշեց. «Երբ լրագրողն ասում է, որ ՀՀ ռազմական բյուջեն մի քանի անգամ աճել է, Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է՝ «Իսկ դրա քանի՞ տոկոսն է ատկատ»։ Ատկատի և թալանի մասնագետն է խոսում ատկատից»։

Աստեղ պարզ հարց է առաջանում․ ի՞նչ անուն կարելի է տալ ՊՆ գնումների այսքան վիճահարույց և խախտումներով ուղեկցված գործընթացին։ Եվ արդյոք Սուրեն Պապիկյանը բարոյական իրավունք ո՞ւնի նախկինների հասցեին «ատկատի» վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու, երբ նման հարցեր են առաջանում հենց իր ղեկավարած համակարգի գործունեության վերաբերյալ։

Այսպիսով, Փաշինյանի կառավարության օրոք իրականացվող գնումների գործընթացում հայտերի հերթական մերժումն ու մրցույթների ձախողումը դժվար է դիտարկել որպես պատահականություն։ Ավելի շուտ տպավորություն է ստեղծվում, որ առկա են արհեստականորեն ձևավորված խոչընդոտներ, որոնց նպատակը բաց մրցութային ընթացակարգը շրջանցելն ու մեկ անձից գնման՝ կոռուպցիոն բարձր ռիսկեր պարունակող մեխանիզմին անցնելն է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան