Ներքին 1 ամիս առաջ - 19:30 21-08-2026

Այս երկրում հայի նկատմամբ խտրականություն է կիրառվում․ Սեմյոն Բաբայան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սեմյոն Բաբայանը դատարանի բակում էր՝ իր աջակցությունը հայտնելու Ավետիք Չալաբյանին։ Նա Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ Չալաբյանի գործին, Հայաստանում իրավապահ և դատական համակարգերի աշխատանքին ու, իր գնահատմամբ, իշխանության կողմից կիրառվող երկակի ստանդարտներին։

«Այսօր ես եկել եմ ի աջակցություն Ավետիք Չալաբյանի և ուզում էի շեշտել, որ այսօրվա իշխանությունը երկակի ստանդարտներ է կիրառում։ Նույն միջադեպերում տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում՝ կախված սոցիալական խմբի պատկանելությունից, քաղաքական կողմնորոշումից»,– ասաց Բաբայանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ տարբերակված մոտեցումը, իր գնահատմամբ, դրսևորվում է նաև իրավապահ համակարգի աշխատանքի ընթացքում։

«Նույն բովանդակությամբ խախտումներ են եղել ՔՊ-ական կամ իշխանական լիազորված անձանց, վստահված անձանց նկատմամբ, բայց նրանց դեպքում, օրինակ, եթե եղել են հաղորդումներ, քրեական գործ չի հարուցվել։ Եթե քրեական գործ հարուցվել է, անգամ ծանուցագիր չի ուղարկվել քննիչի կամ դատախազի կողմից՝ հետագայում իմանալով նրանց իշխանական պատկանելության մասին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը