Ներքին 49 րոպե առաջ - 09:02 21-08-2026

ԲՏԱ նախարարը համեստ անձնավորություն է, բայց նա մի կարևոր բան թաքցնում է

Կառավարության կայքում կարդում ենք ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանի կենսագրությունը։

Այնտեղ մանրամասն գրված է, թե որտեղ է ուսանել, որտեղ է աշխատել... Մի խոսքով, փայլուն կենսագրություն, բայց մի կարևոր դրվագ չկա։

Բանն այն է, որ Դավիթ Թադևոսյանը կապված է եղել է «Լույս» հիմնադրամի հետ, որի համահիմնադիրներից և Հոգաբարձուների խորհրդի անդամ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ավելին` նորանշանակ նախարարը ժամանակին դիֆերամբներ է ձոնել այդ հիմնադրամին։

Թե ինչու է Դավիթ Թադևոսյանը թաքցրել այս փաստը, կարելի է միայն ենթադրել։