Ներքին 3 տարի առաջ - 22:54 07-11-2022

Սփյուռքի հանձնակատարը իր տրամաչափով շատ փոքր անձնավորություն է, որ գար ու կաթողիկոսին հրավիրեր գագաթնաժողովի. Միքայել Սրբազան

«Ընդդիմությանը սատարելը թյուրըմբռնում է, ինչի մասին արտահայտեց հենց Բագրատ Սրբազանը հենց միտինգի ժամանակ։ Նա շատ հստակ ընդգծեց, որ մեր մասնակցությունը քաղաքական չէ, ես միշտ այդ մասին ասել եմ, որ եկեղեցին պետք է լինի և եղել է ժողովրդի կողքին։ Գուցե որոշ ժամանակ առաջ սխալվել է, բայց միշտ փորձել է լինել ժողովրդի կողքին», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Շիրակի թեմի հոգևոր առաջներդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Աջապահյանի խոսքով՝ եթե այդ ճշմարտությունն ընդդիմության մոտ է, ուրեմն եկեղեցին ընդդիմության կողքին է ինքնաբերաբար լինում, եթե իշխանության, ապա իշխանության, իսկ երբեմն պատահում է, որ ճշմարտությունը ոչ ոքի մոտ չի լինում, և եկեղեցին պետք է շարունակի մնալ ճշմարտության կողքին. «Մեր դիրքորոշումը քաղաքական չէ, մենք ոչ մի քաղաքական ուժի չենք սատարել, չենք սատարելու, և խնդիր է դրված Հայաստանի փրկության․ եթե ուրիշն այլ կերպ է տեսնում, ապա դա իր խնդիրն է։ Մենք տեսնում ենք, որ գոյություն ունի Հայաստանի փրկության հարց, ոչ միայն ՀՀ սահմանների անձեռնմխելիության»։

Հարցին, թե ինչու է իշխանությունը Սփյուռքի հետ համաժողով անում, հրավիրում Սփյուռքի մասնակիցներին, իսկ եկեղեցին այն մերժում է, բայց երբ ընդդիմությունը հանրահավաք է անում, եկեղեցին ոչ միայն չի մերժում, այլև ներկայացուցիչը ելույթ է ունենում, պատասխանեց. «Այդ գագաթնաժողով կոչվող փի-առ ակցիան նախ գագաթնաժողով չէր, այնտեղ գերագույն հոգևոր խորհրդի անդամները փորձեցին գտնել, որին ճանաչում էին՝ բացի Կարո Փալյանից, ու չգիտեմ՝ ինչ սկզբունքով էին հրավիրված այդ մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, ու անունը ամպագոռգոռ գագաթաժողով էր։ Սփյուռքի հանձնակատարը իր տրամաչափով շատ փոքր անձնավրություն է, որ ինքը գար ու ամենայն հայոց կաթողիկոսին հրավիրեր գագաթնաժողովի՝ այն էլ բանավոր կերպով։ Ուրեմն ,Հայոց կաթողիկոսի տրամաչափի մարդ հայությունը չի ճանաչում ու չկա։ Ուրեմն, հետևաբար պետք է պատշաճ ձևով հրավիրվեր, ոչ թե վերջին պահին, և այն էլ՝ բանավոր կերպով»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան