Ներքին 46 րոպե առաջ - 23:28 20-08-2026

«Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա» հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով

Եվրոպա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայի Կրայովա քաղաքի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց տեղի «Ունիվերսիտատեայի» հետ։

«Արարատ-Արմենիան» առաջին խաղակեսի միջնամասում՝ 21-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցավ Ալեքսանդրոս Մալիսի գլխով խփած գոլի շնորհիվ, սակայն 33-րդ րոպեին «Կրայովան» հավասարեցրեց հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Նիկուշոր Բանկուն։ Հանդիպման 63-րդ րոպեին Սանդրո Լիման կարող էր երևանյան ակումբին երկրորդ անգամ առաջ մղել հաշվի մեջ, սակայն գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը նվաճելու է Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։ «Արարատ-Արմենիա» — «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում, օգոստոսի 27-ին՝ ժամը 20։00-ին։