Սպորտ 4 տարի առաջ - 23:15 29-04-2022

«Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնության համար պայքարող երկու թիմերը` «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը չօտագործեցին իրենց հնարավորությունները և թիմերն ընդմիջման գնացին 0-ական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Փյունիկ»-ն օգտվեց «Արարատ-Արմենիա»-ի սխալից և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ֆիրմինյոն: «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը 82-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Նարսինգը:

«Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 1:1:

Այս տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է, որն ունի 64 միավոր, իսկ «Արարատ-Արմենիա»-ն` 62 միավոր:

Այս տուրի շրջանակներում ապրիլի 30-ին կկայանա «Նոա»-ԲԿՄԱ հանդիպումը: Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 6 տուր:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա