Ներքին 1 ամիս առաջ - 22:16 19-08-2026

ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՇՊՀ ռեկտորի կողմից վրաերթի ենթարկված 63-ամյա տղամարդը կոտրվածքներ է ստացել, բուժումը շարունակում է ստանալ։ Մարտին Սիմոնյանին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել և անմիջապես դուրս է գրվել։

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Համալսարանից փոխանցեցին, որ խիստ զբաղված է ուսումնական գործընթացի հետ կապված հարցերով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված տղամարդը Անի թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկում է ապրում։ 63-ամյա Մարտին Սիմոնյանը առողջական խնդիրներ ունի։

Oragir.News-ի լրագրողը եղել է վրաերթի ենթարկված տղամարդու շենքում։

Մարտին Սիմոնյանի որդի ներկայացած անձը թույլ չտվեց ներս մտնել, հրաժարվեց պատասխանել հարցադրումներին։ Նա սպառնաց, որ կջարդի հեռախոսը, եթե շարունակվի «կապիկությունը»։

«Հմի փորձանք է եղել է, եկել մեզի շնորհքով տեսել են, ի՞նչ եք եկել, կբստրեք։ Մենք խոսացել ենք, ընչի գուզեք մարդուն փակել տաք։ Քանի՞ հոգու գիտեք, որ վրաերթի գործով նստած են։ Գնացեք շենքի տարածքից, շառերդ քաշեք, գնացեք։ Մենք բողոք չունինք, ի՞նչ գուզեք, այ մարդ»,- նշեց նա։

ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքները, շուտափույթ դուրսգրումը և լրագրողի նկատմամբ ագրեսիան թույլ են տալիս հարցեր բարձրացնել, թե արդյո՞ք այս ամենի հետևում որևէ բան թաքցնելու փորձ չկա։ Կարճ ասած՝ արդյո՞ք փորձում են «գործը ջրել»։

Նշենք նաև, որ Երվանդ Սերոբյանը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանի քեռին է։ Երվանդ Սերոբյանի կարիերայի սրընթաց վերելքը սկսվել է 2018 թ. այսպես կոչված հեղափոխությունից հետո։ Նա պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Նրան համարում են ամենաքաղաքականացված ռեկտորը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան