Մամուլ 1 ամիս առաջ - 08:42 19-08-2026

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում գտնել արտահոսքի աղբյուրը եւ զեկուցել իրեն, որ հարցերը լուծեն։ Տիգրան Ավինյանը, փոխանակ թաղապետարանում կարգուկանոն հաստատի, այդ մասին մամուլին տեղեկացնողներին է ուզում բացահայտել` միանգամայն ապարդյուն:

Ի դեպ, մենք իրավիճակի մասին մեր ստացած տեղեկատվության մի չնչին հատվածն ենք ներկայացրել Արաբկիր վարչական շրջանում լիակատար անտերության վիճակ է: Օրինակ, քաղաքաշինության բաժնի պետը սեւանցի Դավիթը (նրան այդպես են ասում), մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել, աշխատակիցներն ասում են առանց թույլտվության մեկնել է արձակուրդ։ Թաղապետի մեկ այլ «լյուբիմչիկ» Վահեն, երկու շաբաթ իբր բյուլետենի մեջ է եղել, բայց այդ օրերին Սեւանի ափին գտնվող՝ իրեն պատկանող հանգստի գոտուն է տիրություն անելիս եղել։

Թաղապետ Վարոսյանն էլ, փոխանակ աշխատանքից բացակայողներին պատժի, ասում են` մտադիր է պատժել թաղապետարանի կոմունալ բաժնի 3 աշխատակիցներին, որոնք չեն պատասխանել թաղապետի հեռախոսազանգերին։ Այս 3 աշխատակիցները նման տույժի դեպքում մեկ տարի ժամկետով զրկվելու են պարգեւավճարներից։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան