Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 14:20 17-08-2026

Էդգար Ղազարյանը հերքում է, թե իր ելույթների վրա սահմանափակում կա

Հարցին՝ արդյոք արգե՞լք է դրված «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթների վրա, նա պատասխանեց, որ նման բան չկա. «Ելույթների համար հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո։ Պարոն Ղազինյանի թեկնածությունն է եղել, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել։

Բացի դա, հավանաբար տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա՝ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա։ Խմբակցությունը 29 պատգամավորից է բաղկացած, հո միայն ե՞ս չպետք է ելույթ ունենամ»։

Հավելեց՝ իր ելույթների հիմնական թեզերը քննարկում և համաձայնեցնում է գործընկերների, Նարեկ Կարապետյանի հետ։