Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:53 17-08-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։

Իսկ վնասված խողովակից խմելու ջուր է դուրս թափվում, թե ոռոգման, այս պահին պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում