Ներքին 11 ամիս առաջ - 11:21 27-10-2025

Արտակարգ դեպք՝ Մեյմանդարի շուկայի մոտ․ կամրջի վնասման պատճառով «KamAZ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզւոմ:

Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կամրջի վրա կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեղում վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն է, փրկարարներին և պարեկներին հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել: Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված կամուրջը կառուցվել է սովետական տարիներին և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը թե՛ այս, թե՛ Հանրապետությունում գտնվող մի քանի կամուրջների ոչ բարվոք, անգամ ամեն պահի փլուզման ենթակա կամուրջների մասին բարձրաձայնել է, սակայն եթե որոշ կամուրջներ հիմնանորոգվել են, ապա այս և մի քանի այլ կամուրջներ հոգեվարքի մեջ են: Երջանիկ պատահականություն է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան