Ուղիղ եթեր
Արտաքին 58 րոպե առաջ - 13:27 17-08-2026

Ռուսաստանում գրաքննել ու ջնջել են Հռոմի պապի ինքնակենսագրության ԼԳԲՏՔ+ հատվածները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

2026 թվականին Alpina Publisher-ի կողմից հրատարակված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «Հույս» ինքնակենսագրության ռուսերեն տարբերակը գրաքննության են ենթարկվել ու ամբողջությամբ հեռացվել ԼԳԲՏՔ+ համայնքին վերաբերող հատվածները․ տեքստից ջնջվել են պապի այն հայտարարությունները, որ համասեռամոլությունը հանցագործություն չէ, և որ նրանք նույնպես ողջունելի են եկեղեցում։

Ինչպես հայտնում է DW-ն, գրքից հեռացվել են նաև տրանսգենդեր անձանց մկրտվելու ու կնքահայր դառնալու իրավունքի, ինչպես նաև Վատիկանի կողմից միասեռ միությունների օրհնությունը թույլատրող հատվածները, ինչը 2022 թվականից Ռուսաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի կիրառման հերթական դեպքն է, որի հետևանքով, ըստ The Insider-ի, վաճառքից արդեն անհետացել է շուրջ 600 գիրք։

Թամարա Քալանթարյան