Արդարադատության նախարարությունը Քրեական օրենքգրքում փոփոխություն է պատրաստվում անել, մասնավորապես լրացնել 342-րդ հոդվածը, այն վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ու անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքին: Նախարարությունը առաջարկում է հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ.
«Առաջին անգամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձը ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, եթե նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն:
Նախկինում սույն մասով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
Այսինքն՝ եթե անձը խախտի ճանապարհային երթևեկության կանոններն ու մարդ գցի մեքենայի տակ, ապա այդ մարդու հետ համաձայնության գա, ապա նա կազատվի պատասխանատվությունից: