Ներքին 1 ամիս առաջ - 11:36 14-08-2026

Ալեն Սիմոնյանը տեղեկատվության պակաս չունի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը