Արտաքին 3 ամիս առաջ - 23:21 13-08-2026

Երաշտը Գերմանիային զրկել է 3 միլիոն տոննա հացահատիկից և ծնեբեկից

Երաշտը զգալի կորուստների է հանգեցրել Գերմանիայի հացահատիկի դաշտերում։ Գերմանական Ռայֆայզենի միությունը սպասում է միջինից ցածր բերքի, սակայն այն բավարար կլինի երկրի պահանջարկն ապահովելու համար, հայտնում է Tagesschau-ն։

Գերմանիայի մեծ մասում շարունակվող երաշտը լուրջ վնաս է հասցրել հացահատիկի և ծնեբեկի բերքին։ Գերմանական Ռայֆայզենի միության գնահատմամբ՝ հունիսի կեսերից՝ երաշտային շրջանի մեկնարկից ի վեր, կորցվել է մոտ 3 միլիոն տոննա հացահատիկ և ծնեբեկ։

Դա համապատասխանում է գյուղատնտեսական արտադրողների շուրջ 600 միլիոն եվրոյի չստացված եկամուտներին։ Միությունը կանխատեսում է, որ այս տարի Գերմանիան կհավաքի մոտ 40,6 միլիոն տոննա հացահատիկ, ինչը մոտ 10%-ով պակաս է անցած տարվա 45 միլիոն տոննա ցուցանիշից։

Գերմանական Ռայֆայզենի միության հացահատիկի շուկայի փորձագետ Գվիդո Զեդլերը նշել է, որ ընդհանուր առմամբ բերքը, չնայած կորուստներին, կմնա բավարար, թեև կլինի միջինից ցածր։ Նա հավելել է, որ ավելի լուրջ վնասներից խուսափելուն օգնել են գարնանը նպաստավոր եղանակային պայմանները։

Միաժամանակ, անմիջապես բերքահավաքից առաջ գրանցված կորուստները լուրջ հարված են դարձել գերմանացի ագարակատերերի համար, որոնք առանց այդ էլ բախվում են արտադրական ծախսերի աճին։ Ցորենի ներկա գինը կազմում է մոտ 220 եվրո մեկ տոննայի համար՝ փոքր-ինչ գերազանցելով անցած տարվա մակարդակը։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել