Արտաքին 1 ամիս առաջ - 20:14 12-08-2026

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր ներկայությունը Կոսովոյում

ՆԱՏՕ-ն սկսել է գործնականում կրճատել իր ռազմական ներկայությունը Կոսովոյում՝ անվտանգության իրավիճակի բարելավման ֆոնին, չորեքշաբթի օրը X ցանցում հայտարարել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։

«Մենք սկսել ենք կարգավորել մեր ներկայությունը բոլոր համապատասխան մարմինների և շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ», - ասվում է խոսնակի հայտարարության մեջ։ Հարթը բացատրել է, որ փոփոխությունները վերաբերում են KFOR խաղաղապահ առաքելությանը և նպատակ ունեն այն հարմարեցնել ներկայիս իրավիճակին։ Նա հավելել է, որ «Կոսովոյում անվտանգության իրավիճակը բարելավվել է» և թույլ է տալիս ճշգրտումներ կատարել ուժերի չափի և կազմաձևի մեջ։ Այնուամենայնիվ, գործընթացը կախված կլինի իրավիճակից և կարող է դադարեցվել, եթե այն վատթարանա, պարզաբանել է Դաշինքի խոսնակը։

«Այս փոփոխությունները ցույց են տալիս Կոսովոյի բոլոր բնակիչների համար անվտանգ և պաշտպանված միջավայրի, ինչպես նաև տեղաշարժի ազատության ապահովման զգալի առաջընթաց՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1999 թվականի 1244 բանաձևի մանդատի», - հավելել է Հարթը։ Հունիսին ՆԱՏՕ-ն հայտարարել է KFOR-ի չափի և կառուցվածքի աստիճանական ճշգրտման իր մտադրության մասին տարվա ընթացքում։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի` Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ իրավիճակի բարելավումը թույլ է տվել «օպտիմալացնել KFOR-ի չափերը և կառուցվածքը»։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գարնանը KFOR-ը բաղկացած էր մոտավորապես 4600 զինվորից՝ ՆԱՏՕ-ից և գործընկեր 31 երկրներից։

KFOR առաքելությունը գործում է Կոսովոյում 1999 թվականի հունիսից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիման վրա։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան