Ներքին 2 ամիս առաջ - 10:45 10-08-2026

AI նախագիծ, որը կարող է իրականացնել միայն լեգիտիմ և ինքնիշխան իշխանությունը․ Լևոն Զուրաբյան

Հրազդանում Firebird-ի ԱԻ գործարանի բացումը և NVIDIA Blackwell/Rubin գերհզոր ենթակառուցվածքների տեղակայումը (18 Մգվտ այս պահին, հետագայում 300 Մգվտ) իրականում շատ մեծ նվաճում է, որը թույլ է տալիս Հայաստանին իսկապես երևացող տեղ ստանալ գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագծի բաղադրիչ մաս է կազմում Ղազախստանում 1000 Մգվտ հզորությամբ ԱԻ գործարանի կառուցումը և երկու գործարանների գործակցությունը Ադրբեջանի տարածքով տվյալների փոխանցման միջոցով (արդեն հայտնի դարձած Թիմ Տելեկոմի և Azer Telecom-ի համաձայնագրի շնորհիվ):

Սակայն, ներկայիս սուր աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, միայն մեկ տեխնոլոգիական էկոհամակարգից կախվածությունը պարունակում է կրիտիկական ռիսկեր:

Հայաստանի սուվերենության և տնտեսական անվտանգության հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի արևելյան այլընտրանքային ԱԻ հաշվողական հանգույցի (AI Compute Hub) նախագծումը՝ Չինաստանի (տեխնոլոգիական հարթակ) և Իրանի (էներգետիկ և լոգիստիկ հարթակ) հետ համագործակցությամբ:

ԱՄՆ արտահանման խիստ սահմանափակումների (EAR) և պատժամիջոցների պայմաններում ամերիկյան և չինական համակարգերը Հայաստանի տարածքում չեն կարող հանդիպել նույն ցանցում:

Լուծումը ֆիզիկապես և իրավաբանորեն անջատված (այսպես կոչված Air-Gapped) հետևյալ կառուցվածքն է.
1. Արևմտյան կլաստեր (Firebird): Կգործի ԱՄՆ տեխնոլոգիական ստանդարտներով, կսպասարկի արևմտյան առևտրային հսկաներին (օրինակ՝ Perplexity-ին) և ստարտափներին:
2. Արևելյան կլաստեր (Նոր առաջարկվող նախագիծ): Հիմնված կլինի չինական արտադրության AI չիպերի (Huawei Ascend 910 սերիա կամ Moore Threads) և ներքին ծրագրային ապահովման վրա: Այն կկառավարվի առանձին իրավաբանական անձի կողմից՝ բացառելով երկրորդային պատժամիջոցների ռիսկը արևմտյան ներդրողների համար:ԱԻ տվյալների կենտրոնների գործարկման ամենամեծ ծախսատար հոդվածը էլեկտրաէներգիան է (օպերացիոն ծախսերի մինչև 40-50%-ը)։

Օգտագործելով Իրանի հետ գործող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը և մեր ջերմաէլեկտրակայանների հզորությունները՝ Հայաստանը կարող է ստեղծել էներգիայի էժան, կայուն և ներքին աղբյուր հատուկ այս երկրորդ հանգույցի համար:

Ադրբեջանով անցնող Տրանսկասպյան մալուխի կողքին, Իրանով դեպի Պարսից ծոց գնացող մեր սեփական օպտիկամանրաթելային ցանցը կստեղծի տվյալների տարանցման անկախ հարավային միջանցք: Սա կնվազեցնի Ադրբեջանի կողմից հնարավոր թվային շրջափակման (այսպես կոչված` Kill Switch-ի) ռիսկերը:Աշխարհաքաղաքական օգուտները Հայաստանի համար ակնհայտ են: Եթե գլոբալ ճգնաժամի կամ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության պատճառով սահմանափակվի NVIDIA-ի չիպերի թարմացումը կամ սպասարկումը, Հայաստանը չի կորցնի իր հաշվողական հզորությունը: Չինական տեխնոլոգիաներով աշխատող զուգահեռ կենտրոնը կապահովի պետական անվտանգության և տնտեսության անխափան թվային թիկունքը:

Քանի որ այս կենտրոնի տեխնոլոգիական կապիտալը կլինի ավելի էժան, քան արևմտյան սահմանափակ հասանելիությամբ չիպերը, Հայաստանը կկարողանա տեղական բուհերին, գիտնականներին և ստարտափներին տրամադրել գրեթե անվճար կամ խիստ սուբսիդավորված հաշվողական ժամանակ (Compute Time)՝ հայալեզու: AI մեծ մոդելներ (LLM) և պաշտպանական համակարգեր մշակելու համար:

Հայաստանն այսպիսով, Հայ Ազգային Կոնգրեսի «Երկիր-Կամուրջ» կոնցեպտին համաձայն, կարող է դառնալ թվային «չեզոք գոտի», եզակի հարթակ, որտեղ Գլոբալ Հյուսիսի և Գլոբալ Հարավի տեխնոլոգիական ենթակառուցվածքները կգործեն կողք կողքի՝ ապահովելով առավելագույն ռազմավարական և աշխարհաքաղաքական բալանս:

Թվային դարաշրջանում սուվերենությունը չի ապահովվում միայն բանակով, այն ապահովվում է նաև արհեստական բանականության արտադրության դիվերսիֆիկացիայով: Երկրորդ` այլընտրանքային հանգույցի ստեղծումը կդառնա Հայաստանի տեխնոլոգիական անկախության ամենահուսալի երաշխիքներից մեկը:

Բնականաբար, այսօրվա խամաճիկային ոչ-լեգիտիմ իշխանությունը նման քայլերի ընդունակ չէ, բայց ռազմավարական պլանավորումն ու հանրային նախապատրաստությունը պետք է սկսել այսօրվանից»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա