Ներքին 2 ամիս առաջ - 22:37 04-08-2026

Հայկ Կոնջորյանի կինը որոշել է պարզաբանումներ ներկայացնել, պարզաբանեմ պարզաբանումները. Սպարտակ Կյուրեղյան

Տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջնորդ Սպարտակ Կյուրեղյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայկ Կոնջորյանի կինը որոշել է պարզաբանումներ ներկայացնել, պարզաբանեմ պարզաբանումները, դուք էլ իմանաք։

1) ասում ա ինչ եք ուզում, 1 մլրդ դրամ դիվիդենտ է վճարվել իմ ժամանակ, ճիշտա ասում, զուտ կարող է մոտներդ տպավորություն ստեղծվի որ իրա աշխատած գումարներից է վճարել, բայց իրականում էտ 2011-2016 թվերի շահույթից է, որ կառավարությունը որոշել է ամեն տարի 500 մլն ստանալ։

Ավելին, զարմանալի զուգադիպությամբ հենց էտ նույն ժամանակում էլ, պետությունը որոշել է 1,95 մլրդ դրամ էլ ներդրում անել ՀայՓոստում, և եթե նույնիսկ էտ ներդրումը իր նշանակվելուց առաջ է արվել, միևնույնն է ստացվում է, որ պետությանը 2024-2027 թվերին վճարվելու է 2 մլրդ դիվիդենտ, որը կարող ենք ասել որ ֆինանսավորվում է պետության կողմից կապիտալը համալրելով

2) ասում է ընկերությունը 2025թ-ին վնաս չի կրել, հիմնվելով նրա վրա դե որ մաշվածությունը, բանկային տոկոսները բան ծախս չեն, սա շատ շատ շատ շատ ամենա սխալ պնդումն է, շատ շատ կարար ասեր, որ գործառնական գործունեությունից վնաս չի եղել, թե չէ, որ վնաս է եղել էտ չի քննարկվում

3) ասում է իմ ժամանակ 900 մլն դրամով բարելավվել է ֆինանսական վիճակը, հաշվետվություններով ճիշտ է ասում, զուտ 2024-ի մեջ աչքովս ընկավ հենց մի էդքան ծախս ոչ նյութական ակտիվների օտարումից, որը ինչից է եղել լավ կլինի հասկանալ, որտև եթե էտ հանենք 2024ի հաշետվությունից կստացվի ոչ մի բան էլ չի բարելավվել

4) ասում ա ես վերջին 10 տարիներին (Կոնջորյանը ասում էր պատմության մեջ) ամենացածր վարձատրվող տնօրենն եմ, սա ես ստուգել չեմ կարող, բայց մի բան հստակ է, որ նույն ժամանակում չնայած եկամուտի նվազմանը ու վնասի շարունակական լինելուն՝ աշխատավարձային ֆոնդը հերիք չի չի նվազել մի բան էլ փոքր աճ է գրանցել։

Հա ու ամենակարևորը էն է, որ ՔՊ-ին 2025 փետրվարից մինչև 2025-ի դեկտեմբեր Շուշան Ալեքսանյան Հովակիմին փոխանցել է ամսական 150,000 դրամ նվիրատվություն, չեմ զարմանա, եթե պարզվի որ նույն մարդն է, ով մինչև տնօրեն դառնալը մի կոպեկ չի փոխանցել, մեկել վդռուգ ամիսը ֆիսված սկսել է օգնել որ կայանա կուսակցությունը.

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան