Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:30 28-02-2025

Կինը պատգամավոր ամուսնուց հարուստ է․ Հայկ Կոնջորյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Հայկ Կոնջորյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա գնել է իշխանափոխությունից և պատգամավոր դառնալուց անմիջապես հետո՝ 2018-ի նոյեմբերի 21-ին։

Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հոկտեմբերի 30-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Կոնջորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 635․369, տարեվերջին՝ 1․073․590 դրամ։ Բացի այդ, վերջինիս ԻԴՐԱՄ-ի հաշվին տարեսկզբին եղել է 508 դրամ, որը տարեվերջին մի փոքր աճել է՝ դառնալով 2777 դրամ։

Հայկ Կոնջորյանի կանխիկ միջոցները տարեկսզին կազմել են 1․500․000 դրամ, որը տարեվերջին կրկնակի աճել է՝ կազմելով 3․000․000 դրամ։ Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 9․950․080 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 290․559 դրամ։

Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Ալեքսանյանը շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել։ Կոնջորյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․094․435,98 դրամ, տարեվերջին՝ 1․137․455,26 դրամ։

Վերջինս հայտարարագրել է նաև ripple և Ethereum տեսակի կրիպտոարժույթներ, որոնց արժեքը տարսկզբին կազմել է համապատասխանաբար 3400 և 52․420 դրամ, տարեվերջին՝ 0 և 13․725 դրամ։ Նա նաև HayPost Pay-ում ունեցել է էլեկտրոնային հաշվիվ, որը տարեսկզբին դատարկ է եղել, իսկ տարեվերջին դրանում եղել է 429 դրամ։

Շուշան Ալեքսանյանը 2023-ի սկզբին ունեցել է 2․500․000 դրամ կանխիկ դրամ, տարեվերջին՝ 4․500․000 դրամ։ Հատկանշական է, որ Կոնջորյանի կինը ավելի շատ եկամուտ է հայտարարագրել, քան իր պատգամավոր ամուսինը․ նրա տարեկան եկամուտները կազմել են 12․593․605 դրամ, որից 10․471․379 Հայփոստ ընկերությունից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 2․110․226 և 12․000 դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար Պետական եկամուտների կոմիտեից և «Կոնվերս» բանկից։

Շուշան Ալեքսանյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17․897․369 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը