Ներքին 2 ամիս առաջ - 16:05 03-08-2026

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ այդ բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեր պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից է, որի գործունեությունից մեծապես կախված են օրենսդիր իշխանության արդյունավետությունը, խորհրդարանական ժողովրդավարության զարգացումը, սահմանադրական արժեքների պահպանումը և հանրային վստահության ամրապնդումը։

Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման, արդյունավետ օրենսդրական աշխատանքի կազմակերպման, կառուցողական քաղաքական երկխոսության խթանման և պետական իշխանության ճյուղերի միջև սահմանադրական հավասարակշռության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը, խորհրդարանական մշակույթի հետագա ամրապնդմանը և այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին, մեր պետականության շարունակական հզորացմանը, ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիների բարօրությանը։

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրական ինստիտուտների ամրապնդման, մեր պետության առաջընթացի և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար