Ներքին 1 ժամ առաջ - 15:47 31-07-2026

Դատարանը առանց «Փաստինֆո»-ի մասնակցության լսում է կազմակերպռլ, ակտ հրապարակել

«Հանուն Հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել՝ ընդդեմ «Փաստինֆո»-ի, և լսումն իրականացրել առանց լրատվականի մասնակցության։
«Այսպես, դեռևս 2025թ․ մայիսի 23-ին Արման Բաբաջանյանի փաստաբանից ստացել ենք pastinfo.am կայքում ապրիլի 7-ին հրապարակված նյութի հերքման պահանջ։

Թե հատկապես ո՞ր նյութի և նյութում առկա հատկապես ո՞ր դրվագի հերքում էր պահանջում՝ ներկայացված չէր։ Կարող ենք միայն ենթադրել, որ խոսքը գնում է «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄՆ-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտե՞ղ է դատախազությունը» նյութի մասին, քանզի միայն այս նյութն է հրապարակվել ապրիլի 7-ին՝ իրեն առնչվող։

Նյութում նշվում է, որ Արման Բաբաջանյանի՝ ինչպես դատախազությունն է սիրում օգտագործել՝ «հետ փոխկապակցված անձը», այն է՝ քույրը, Գլենդելում շուրջ 1,5 մլն դոլարանոց տուն է գնել։ Միաժամանակ նկատել ենք, որ Բաբաջանյանի կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինքի» կազմում աջակցում էր առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանին և ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ կուսակցությունն ունի 0 լումա։

Մայիսի 23-ին էլեկտրոնային փոստով ստացված հերքման պահանջում հեղինակը չէր նշել, թե կոնկրետ ինչն է հերքում, և պատասխան նամակով արձանագրել էինք, որ «Փաստինֆո»-ն հարգում է պատասխան խոսքի իրավունքը ու դրա իրացման գործնական հնարավորության ընձեռումը, ուստի նախքան նյութը հրապարակելը «Փաստինֆո»-ի լրագրողը փորձել է կապ հաստատել Արման Բաբաջանյանի հետ՝ մեկնաբանության համար, ինչը չի հաջողվել։ Հետևապես, կարևորելով հանրային շահը, որ հանրությունն իրավունք ունի տեղեկանալու քաղաքական հայտ ներկայացրած գործիչների ու նրանց ընտանիքների ֆինանսական հոսքերի, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին, նյութը հրապարակվել է։

Միևնույն ժամանակ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած գործչին հիշեցրել էինք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է հերքման ու պատասխանի իրավունք՝ նյութի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։ Մինչդեռ մեր նյութը հրապարակվել է ապրիլի 7-ին, ինչից հետո մեկ ամսվա ընթացքում չի ստացվել ոչ պատասխան, ոչ հերքման պահանջ։

Վերոհիշյալ պահանջը, ինչպես նշեցինք, ստացել ենք էական ուշացմամբ՝ միայն մայիսի 23-ին, սակայն անգամ ուշացած նամակում հստակեցված չէր հերքման առարկան։ Այսինքն՝ պատրաստակամ էինք հրապարակել Արման Բաբաջանյանի արձագանքը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել

Ձեզ գուցե հետաքրքրի