Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 54 րոպե առաջ - 22:30 27-07-2026

Ռուսները 300 տարի մեզ իրենց սեփականությունն են համարել․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ու դրանց հնարավոր պատճառները դարձել են հանրային քննարկման թեմա։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ ինչո՞վ են նրանք պայմանավորում Ռուսաստանի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականությունը և արդյոք այն կապում են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ։

Հարցված քաղաքացիների մի մասը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի քայլերը պայմանավորված են Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությամբ և հայ-ռուսական հարաբերություններում առկա փոփոխություններով։

«Ինձ թվում է՝ ամեն ինչ կախված է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքից։ Եթե նորմալ ղեկավարություն ունենայինք, այս վիճակը չէր լինի։ Մեր ղեկավարների վերաբերմունքից ու սխալ քայլերից է այս իրավիճակը ստեղծվել»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ավելի ուժեղ դիրք ունենալ։ «Պատժամիջոցներ կիրառում են, որովհետև իրենց տեսակետից մենք ճիշտ չենք պահել մեզ։ Բայց ուժեղ հարևանին են հարգում, ուժեղ ընկերոջը։ Պետք է դիմանալ, ամեն ինչ կլուծվի»,- ասել է նա։

Միաժամանակ հարցման մասնակիցների մի մասը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ մեծապետական մոտեցում ցուցաբերելու մեջ։

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մեզ համար նորություն չէ։ Մոտ 300 տարի մեզ սեփականություն են համարել, կարծում են՝ մենք իրենց վասալը պիտի լինենք։ Բայց մենք ուզում ենք լինել ազատ, ինքնիշխան և անկախ պետություն։ Դրա համար էլ իրենք փորձում են տարբեր լծակներ կիրառել՝ մի օր ապրանքը չեն վերցնում, մի օր այլ սահմանափակումներ են կիրառում»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցվածի խոսքով՝ Ռուսաստանը գործում է սեփական շահերից ելնելով․ «Ռուսաստանը բռնապետական պետություն է, և միայն իր շահերն է պաշտպանել»։

Քաղաքացիների մի մասը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները երկար տարիների պատմություն ունեն և պայմանավորված են ոչ միայն ներկայիս զարգացումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին