Շուկայում տեղ էին տվել, հանել են, իրանց սեփականությունն ա, ամբողջ Երևանը սեփականություն ա․ առևտրական

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:19 31-08-2023
Այսօր Մաշտոցի պողոտայում առևտրով զբաղվող մի քանի կանանցից առգրավել են վաճառվող ապրանքները։ Կնոջ պնդմամբ՝ դրանք ոստիկաններ, կարմիրբերետավորներ, թաղապետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ էին։

Կինը նշեց նաև, որ արդեն 65 տարեկան է, սակայն թոշակ չի ստանում, քանի որ անձնագիր չունի։ Անձնագրային բաժնում չի կարողանում սպասարկվել, քանի որ հերթագրումն օնլայն է, իսկ ինքը չի կարողանում այդ տարբերակով հերթագրվել։

«60-70 հոգով էին։ Էս ձևի չի կարելի, մեր հայ կանայք տեղից էլ տուժված էին։ Կարան մի մոմենտ աչք էլ փակեն։ Արդեն մի տանձ էր մնացել, շպրտեցի, ասեցի՝ էս մի հատը խի՞ ես թողել, էս էլ տար։ Կպավ միլիցիային։ Ասի՝ ինձ էլ բաժին տար, կարգը խանգարեցի։ Քաշքշում են թևերից, ոտքերից»,- կինը մանրամասներ պատմեց այսօրվա առգրավման դեպքից։

«Շուկայում տեղ էին տվել, հանել են, իրանց սեփականությունն ա, ամբողջ Երևանը սեփականություն ա»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։