Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 11:05 27-07-2026

Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան

Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող նման բարդ իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումները գտնել։ Այս մասին ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձում Կենտրոն ՔԿՀ-ից։

«Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Դա թշնամու երազանքն է։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այս գիտակցումը կգերիշխի։

Թեև հիմա ունեմ տեղեկատվության որոշակի պակաս, բայց պատկերացնում եմ այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների մեր գործարարները։ Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։ Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։

Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը։

Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։

Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։ Իսկ քայլեր կան, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ տնտեսվարողը, հայ գործարարը, հայ աշխատողը, հայ գյուղացին չկանգնի անդառնալի կորուստների առաջ։ Ցավոք, ես հիմա չեմ կարող կոնկրետ քայլերով օգտակար լինել, բայց վստահեցնում եմ, որ քայլեր, հնարավորություններ կան։ Բիզնեսը, աշխատատեղերը հիմնվում են երկար տարիների ընթացքում, բայց կարող են քանդվել ընդամենը մի քանի շաբաթում։

Ուզում եմ դիմել նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ինձնից անկախ պատճառներով այսօր զրկվել են բնականոն աշխատանքի պայմաններից և հայտնվել անորոշության մեջ: Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է: Անհավանական էր պատկերացնել, որ սեփական երկրում կարող էին միտումնավոր կերպով վնասել աշխատող հիմնարկներին, կանգնեցնել գործող ձեռնարկությունները, թույլ չտալ հազարավոր աշխատող մարդկանց՝ գնալ աշխատանքի, երբ առանց այդ էլ երկիրը դժվար տնտեսական վիճակում է, բայց դե սա է մեր իրականությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, և բոլորդ վերադառնալու եք ձեր կանոնավոր աշխատանքին:

Ինչ վերաբերում է վերկուսակցական համագործակցությանը, ապա դա ավելի շատ մտածողության խնդիր է։ Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։

Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն։ Մենք ունենք ոլորտային հարյուրավոր մասնագետներ, որոնք կուսակցության անուն լսել չեն ուզում, բայց կարող են շատ մեծ օգուտ տալ մեր երկրին՝որպես մասնագետ և որպես մարդ։

Որպես սրտացավ հայ, որպես Հայաստանում ամբողջ կյանքս ապրած և ստեղծած մարդ, ես այսօր ավելի քան երբևէ զգում եմ այս գաղափարների կարևորությունը։
Կենտրոն ՔԿՀ
27.07.26թ.»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան