Ներքին 3 ամիս առաջ - 22:45 25-07-2026

Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ակտիվորեն սատարող իրավաբան Ներսես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջերը ողողված են ոչ միայն իշխանական հրապարակումների կիսումներով, այլև սեփական նոր բիզնեսի՝ հանգստի գոտու գովազդներով: ՔՊ-ի իրավական հարցերով զբաղվող անձը, պարզվում է, զուգահեռաբար հաջողակ գործարար է դարձել՝ անձամբ հանրայնացնելով մինչև 50 հոգանոց միջոցառումների համար նախատեսված իր լողավազանով օբյեկտը:
Ակնհայտ է, որ այս բիզնես վերելքն ունի ուշագրավ քաղաքական ու իրավական նախապատմություն:



Ներսես Խաչատրյանի անունը մամուլում առաջին անգամ լայնորեն շրջանառվեց 2019 թվականին, երբ նա հանդիսանում էր «Իրավաբան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: Այդ շրջանում նա կալանավորվել էր քաղաքացիներից գումարներ վերցնելու և խոստացված փաստաբանական ծառայությունները չկատարելու (խարդախության) մեղադրանքով։

Չնայած մեղադրանքների լրջությանը, արդեն այդ ժամանակ նկատելի էր նրա կապը հեղափոխական իշխանությունների հետ. նրա խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը և Տիգրան Կարապետյանը։

Տարիներ անց Խաչատրյանի անունը կրկին հայտնվեց քաղաքական սկանդալների կենտրոնում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ակտիվորեն ներգրավված է եղել ՔՊ կուսակցության տեղական կառույցների աշխատանքներում։ Մասնավորապես, նշվում էր նրա դերակատարությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործում, որտեղ, ըստ վկաների ուշագրավ դատական խոստովանությունների, Խաչատրյանն անձամբ է ուղորդել քաղաքացիներին՝ ընդդիմադիր համայնքապետի դեմ ցուցմունքներ տալու։

Այս «ծառայություններից» հետո իրավաբանն ավելի ամրապնդեց իր դիրքերն Ազգային ժողովում՝ դառնալով ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը։

Ներսես Խաչատրյանի հանրային ամենաաղմկոտ դրվագներից մեկը տեղի ունեցավ ԱԺ հանձնաժողովական լսումների ժամանակ, որը վերածվեց քաղաքական բախման։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ընդհատելով իր ելույթը, դահլիճից դիմեց Խաչատրյանին՝ ասելով․ «Բան ասեցի՞ք Դուք, այ, սև շորերով պատգամավոր, Ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք»։

Հիշեցնենք, որ այդ միջադեպը երկար ժամանակ քննարկվեց համացանցում։
Այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանական թիկունքն ու ՔՊ-ի հանդեպ բացահայտ հավատարմությունը տվել են իրենց նյութական արդյունքները։ Իրավաբանական հարթակից բացի, նա արդեն անցել է խոշոր բիզնես տիրույթ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները