Արտաքին 3 ամիս առաջ - 22:31 23-07-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համադրված հարվածով Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել է ԱՄՆ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ ստորաբաժանումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան «Հաղթանակ 2» գործողության 26-րդ ալիքի շրջանակում ԻՀՊԿ մարտիկները համադրված գրոհներով Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի ամերիկյան հատուկ ստորաբաժանումը։

Հարվածելով ստորաբաժանման առողջարանին՝ սպանել և վիրավորել են մի քանի զինվորների»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

ԻՀՊԿ տեղեկացմամբ՝ իրանցի զինվորականները նաև գրոհել և վնաս են պատճառել Ալ-Ուդեյրիի բազայի կառավարման աշտարակին։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը կնքած հրադադարի պայմանագիրն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականներն հուլիսի 8-ից գրեթե ամեն օր մի քանի հարվածներ են հասցրել Իրանին կարևորագույն ենթակառուցվածքներին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ հարվածները հասցվում են Հորմուզի նեղուցը հատող նավերի դեմ Իրանի գործողություններին ի պատասխան։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև հրադադարի համաձայնագիրը խախտելու մեղադրանք է ներկայացրել Վաշինգտոնին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie