Մամուլ 3 ամիս առաջ - 08:15 25-06-2026

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում մեկնարկել են ստուգողական գործողություններ դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մասով։ Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական կոշտ հայտարարությունը, որը հնչեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ասում եմ՝ թող բոլորն իրենց հաշիվ տան, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հայտարարել էր Փաշինյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններում զգալիորեն ակտիվացել են դատավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։

Սպասվում են կալանավորումներ»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան