Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ՆԱՏՕ-ի արդիականացման և դաշինքի եվրոպական ուղղվածությունն ամրապնդելու ծրագրերի մասին։
«Մենք ցանկանում ենք թարմացնել դաշինքը, մենք ամրապնդում ենք դրա եվրոպական չափումը», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մերցն ասել է Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ սա այն է, ինչի մասին համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի անդամները Հաագայի գագաթնաժողովում։
«Մենք մեր պաշտպանական ծախսերը մեծացնում ենք մինչև 3.5 տոկոս:
Գերմանիայի կառավարությունը մտադիր է հասնել այս նպատակին մինչև 2029 թվականը», – շեշտել է կանցլերը։