Արտաքին 4 ամիս առաջ - 14:42 24-06-2026

Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբոլայով հիվանդացnւթյան առաջին դեպքը

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյից վերադարձած հումանիտար կազմակերպության բժշկի մոտ հայտնաբերել է Էբոլա, ինչը դարձել է երկրում հիվանդության առաջին դեպքը:

Այս մասին գրում է Parisien թերթը՝ հղում անելով գերատեսչությանը:

«Ֆրանսիայում հայտնաբերվել է հումանիտար կազմակերպության բժիշկ-աշխատակցի մոտ Էբոլայով հիվանդացության առաջին դեպքը։ Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հաստատել է երկրում Էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դրական դեպքի բացահայտումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Սա առաջին դեպքն է, երբ այս տենդը ախտորոշվել է Ֆրանսիայում։ 2014 թվականին՝ Արևմտյան Աֆրիկայում բռնկված խոշոր համաճարակի ժամանակ, երկու հիվանդ ընդունվել էին Ֆրանսիա, սակայն միայն արտերկրում ախտորոշվելուց հետո։ Այդ ժամանակ, սակայն, մի քանի դեպք էր հայտնաբերվել Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում։

Ֆրանսիական դեպքը աֆրիկյան մայրցամաքից դուրս հայտնաբերված առաջին դեպքն է այս համաճարակի համար, որը տարածվում է նաև Ուգանդայում, և ներառում է վիրուսի հազվադեպ հանդիպող շտամը, որը հայտնի է որպես Բունդիբուգյո, որի դեմ չկա ոչ պատվաստանյութ, ոչ էլ հատուկ բուժում։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հունիսի 21-ի համաճարակաբանական վերջին զեկույցի համաձայն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) այժմ հաստատվել է Էբոլա վիրուսով վարակման ավելի քան հազար դեպք. հաստատվել է 1,048 դեպք, 202-ը՝ կասկածելի։ Էբոլան 267 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie