Արտաքին 5 տարի առաջ - 11:33 09-10-2021

Կոնգոյում հայտնաբերվել է Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը՝ նախորդ բռնկման ավարտից հետո

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան հատվածում հայտնաբերվել է Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը՝ հիվանդության նախորդ բռնկման ավարտից հինգ ամիս անց: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ազգային կենսաբժշկական լաբորատորիայի INRB ներքին զեկույցին:

Հրապարակման մեջ նշվում է, որ դրական թեստը ստացվել է Բենի քաղաքի խիտ բնակեցված շրջանում երկու տարեկան երեխայից. շրջանը 2018-2020 թվականներին եղել է բռնկման էպիկենտրոնը: Այդ ժամանակ մահացել էր ավելի քան 2,2 հազար մարդ:

INRB-ի զեկույցում նշվում է, որ երեխայի հարևաններից երեքն անցյալ ամիս ունեցել են Էբոլա տենդին համապատասխանող ախտանշաններ, որից հետո նրանք մահացել են: Նրանցից ոչ մեկը վիրուսի թեստ չի հանձնել:

Գործակալությունը պնդում է, որ Կոնգոյի առողջապահության նախարարը հրաժարվել է հաստատել տեղեկատվությունը, սակայն ասել է, որ մոտ ժամանակներս կհրապարակվի պաշտոնական հայտարարություն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում