Արտաքին 2 ամիս առաջ - 19:22 23-06-2026

Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ

Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։

Գագաթնաժողովից առաջ Անկարայի ոստիկանությունը վաղ առավոտյան խուզարկություններ է իրականացրել բազմաթիվ հասցեներում։ Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ խուզարկություններն արվում են ահաբեկչական կազմակերպությունների գործողություններն ու գործունեությունը բացահայտելու համար։

Խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է 209 մարդ։ Նրանց թվում է լրագրող Յըլդըզ Թարը, Հեղափոխական կուսակցության նախագահ Էլիֆ Թորուն Օներենը և Ժողովրդական տների գլխավոր գործադիր խորհրդի անդամ Հեդիյե Յըլդըրըմը։ Ձերբակալվել են նաև փաստաբաններ Սեմրա Դեմիրը, Քյուրշաթ Բաֆրան և Դողա Ինչեսուն։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին