Ներքին 1 ժամ առաջ - 16:56 22-06-2026

Պտղունքում 31-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է կայանված Mercedes-ին․ վիրավորների մեջ անչափահասներ կան

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Ա․-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4-ամյա Լ․ Ա․-ին և 5-ամյա Ք․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված