Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է տեղացել, որի հետևանքով քաղաքի մի շարք հատվածներում վնասվել են ավտոմեքենաներ, իսկ որոշ թաղամասեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
Տեղացած կարկուտի հատիկները եղել են խոշոր, ինչի հետևանքով վնասվել են մեքենաների ապակիներ և թափքեր։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ տարերային եղանակային երևույթները լուրջ վնասներ են պատճառում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրալցվել էին տներ, հեղեղվել փողոցներ, իսկ մի շարք ավտոմեքենաներ հայտնվել էին ջրի մեջ։ Կարկուտի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև քաղաքի տնակային ավանները։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան