Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:47 19-06-2026

Բաքուն, հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի վրա, ՀՀ-ն վերածում է «Արևմտյան Ադրբեջանի. քաղաքագետ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Բաքուն հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի վրա ՀՀ-ն վերածում է «Արևմտյան Ադրբեջանի»

Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Այս մասին Օրդուբադում ընթացող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ համագումար-փառատոնի ժամանակ հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին։

Բաքուն հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի վրա ՀՀ-ն վերածում է «Արևմտյան Ադրբեջանի»։ Փաշինյանն ու ՔՊ-ն կեղծելով ԱԺ ընտրությունները մնում են իշխանության՝ թուրք-ադրբեջանական օրակարգն ու շահերը սպասարկելու՝ՀՀ-ն դե-ֆակտո «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու համար։ Այդ հայակործան ծրագիրը կյանքի են կոչում Փաշինյան-Ալիև տանդեմն ու նրանց կուրատոր՝Արևմուտքը։

Փաշինյանը հանձնեց Արցախը Բաքվին՝Արցախը հայաթափվեց ու ադրբեջանական զորքերը հասել են Սյունիք և Գեղարքունիք, ՔՊ-ի պարտվողական քայլերի արդյունքում ստանալու են անկլավներն ու Սյունիքը կտրվելու է Երևանից։ Ադրբեջանը ցանկանում է հենվելով փաշինյանական փողասեր և թրքասեր կլանի վրա ոչնչացնել ՀՀ-ում ազգային ինստիտուտները՝բանակ, տնտեսություն, Մայր Աթոռ, դիմադրության բոլոր օջախները, որպեսզի ՀՀ-ում կարողանան բնակեցնել այնքան ադրբեջանցիների, ինչքան նրանցից կպահանջի Իլհամ Ալիևը։

Բաքվի համար Հայաստանը պատնեշ է՝Թուրքիայի հետ միանալու և մեծ թուրանական պետություն ստեղծելու համար։ ՀՀ-ում 2018թ․-ից իշխանության են բերվել Արցախը ատող, հայ-ռուսական կապերը խզող և Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող ուժերը՝Փաշինյանի գլխավորությամբ։
Ադրբեջանը ցանկանում է փաշինյանական կլանի ձեռքերով ՀՀ-ից կորզել ռազմավարական զիջումներ՝Արցախը հայաթափված է, Սյունիքը հանձնվում է ԱՄՆ-ին, իսկ իրականում՝թուրք-ադրբեջանական տանդեմին։ ՀՀ-ի բոլոր ռազմավարական դիրքերը պատերազմի իմիտացիայով ՔՊ-ն հանձնել է Բաքվին՝Գեղարքունիքում, Սյունիքում և Տավուշում։

Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։ Նրա խոսքով՝ այս հարցը կարևոր դեր է խաղում ազգային ինքնության ձևավորման և երիտասարդ սերնդի դաստիարակության գործում։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ Արցախից հետո նրանց համար թիվ մեկ թիրախը լինելու է հայոց պետականության ոչնչացումը՝Երևանում հենվելով իրենց դաշնակիցների՝ՔՊ-ականների վրա։
ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝հակառակ պարագայում ՀՀ-ն էթնիկ-կրոնական իմաստով ապագայում վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան