Ներքին 3 ամիս առաջ - 17:19 18-06-2026

Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Աննա Գրիգորյանն անկեղծ հրապարակմամբ շնորհավորել է ամուսնու՝ Արտյոմի ծննդյան տարեդարձը։

Նա սոցցանցերի իր էջերում կիսվել է տեսանյութով, թե ինչպես է կեսգիշերին շնորհավորում ամուսնուն՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ այս անգամ ամեն ինչ չի ստացվել այնպես, ինչպես նախապես պլանավորել էր։

Աննան պատմել է, որ ժամանակի սղության պատճառով հազիվ է հասցրել տորթ գնել, որն, իր խոսքով, հին է եղել, սակայն ամուսինը, միևնույն է, բարձր է գնահատել կնոջ ուշադրությունն ու հոգատարությունը։

Հրապարակմանը կից բլոգերը գրել է. «Հաաազիվ եմ դուրս եկել խանութ, հին տորթ եմ գնել… Բայց վերջում ասեց՝ ինչ լավ տորթ ա… Չգիտեմ… Էնքան սիրուն բաներ եմ ամեն տարի արել, բայց չեմ հանրայնացրել… Հիմա պետք ա քո ամենասիրուն ծնունդը լիներ, բայց դու ինձ սենց էլ ես ընդունում… Հուսով եմ՝ վաղը սիրուն օր կունենանք։ Շնորհավորենք Արտիս, իմ կողմից նվեր լինի»։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին