Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:30 13-06-2026

Գլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ Առաքելյան

Այն, որ իշխանությունն արեց ամեն ինչ «ընտրվելու» համար, ակնհայտ է և ակնհայտ էր ի սկզբանե։ Կարևոր է հասկանալ՝ ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը այլ կերպ, որը կապահովեր ավելի լավ արդյունք։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Պետք է անկեղծ լինել, և դուրս գալ անսխալականի կարգավիճակից՝ ամեն ինչ բարդելով իշխանության և/կամ ժողովրդի վրա։ Միայն այդ պարագայում է հնարավոր ուղղել սխալները՝ հետագա հաջողությունների համար։

Իմ կարծիքով, գլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր։ Մասնավորապես, մեծ էր հավանականությունը և հանրության ակնկալիքը՝ ստեղծել ընդդիմադիր առնվազն 4-րդ բևեռ, որն էապես այլ ազդեցություն կունենար արդյունքների վրա։

Այդ համախմբման հնարավոր մասնակիցներից որոշ ուժեր ընտրություններին մասնակցեցին առանձին՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։

Սա նաև կփոխեր քարոզչության և իշխանական հակաքարոզչության բովանդակությունը՝ ունենալով բազմաբնույթ ընդդիմադիր առաջարկներ ընտրողներին։

Սակայն, որոշ մարդիկ սեփական քաղաքական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից, ինչն էլ խանգարեց մեծ ու փոքր համագործակցությունների կայացմանը։
Հիմա այդ մարդիկ «վայելում են» իրենց մի քանի հազար ձայնը՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին