Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։
«Համախմբում» շարժումից հայտնում են, որ հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման համար:
